Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Աբրահամ Ադամյանը, ով այս պահին «էրեբունի» բժշկական կենրտոնում վիրահատվում է։ Այս մասին հայտնում է Azatutyun.am֊ը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կայքին ասել է, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է: Զոհրաբյանի խոսքով՝ այս ամենը հրահրում են մարզի հանրապետականները՝ նպատակ ունենալով «ընտրությունները վերածել սոդոմ֊գոմորի»:
«Ընտրապայքարը քաղաքական դաշտից տեղափոխվել է կրիմինալ դաշտ»,-ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն էլ Azatutyun.am֊ին ասել է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, դանակահարողն ու դանակահարվողը բարեկամական կապի մեջ են: