2017 ապրիլին Հայաստանի քաղաքացիներն ըստ էության ընտրում են ոչ միայն Ազգային ժողով, այլև երկրի ապագա ղեկավարին։ Այլևս նախագահի ընտրություն Հայաստանում չի լինելու։ Դրա փոխարեն Հայաստանի առաջին դեմքը 2018-ից լինելու է այն վարչապետը, որին կընտրի այս ապրիլին ԱԺ-ում մեծամասնություն կազմած ուժը։
Նոր քվեակարգի պայմաններում առաջ են եկել հին ընտրակեղծիքները չեզոքացնելու հնարավորություններ, միաժամանակ ընտրողների ազատ կամարտահայտությունը ճնշելու ռիսկերը մնում են։ Դրանց նկատմամբ վերահսկողությունը, սակայն, Լենա Նազարյանը համարում է հնարավոր։
«Ընտրողը կարող է տարբեր հանգամանքներով կաշկանդված լինել, ստիպված լինել կաշառք վերցնել, որի մասին չի կարող բարձրաձայնել, բայց քվեախցում նա կարող է գաղտնի քվեարկություն կատարել, ունի այդ հնարավորությունը, և վերահսկողի ներկայությունն այստեղ այն հիմնական երաշխիքներից մեկն է, որ ընտրողը կատարի իր գաղտնի քվեարկությունը», – կարծում է Լենա Նազարյանը։
Թե ինչպես խաբել ընտրակեղծարարին և ինչին ուշադիր լինել քվեարկության վերահսկման ժամանակ Լենա Նազարյանը մանրամասնում է տեսանյութում․