Վճռաբեկ դատարանը բավարարել է 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի դիտորդ, գործարար֊ինժեներ Վարդգես Գասպարիի բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման՝ իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Գասպարին բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայության դեմ, որը 2015-ին քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, թե Գասպարին «խոչընտոդել էր հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը» և «խոչընտոդել էր անձի ազատ քվեարկության իրավունքը»։ Գործարար֊ինժեները պնդում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել, այլ ընդամենն արձանագրել է, որ տեղի է ունեցել քվերակության կեղծում․ քաղաքացին եկել էր ընտրելու և նրա փոխարեն արդեն ընտրել և ստորագրել էին։ Այդ օրը դիտորդ Վարդգես Գասպարիին մեկուսացրել էին ընտրատեղամասից, առանց բացատրության երեք ժամ պահել են Կենտրոնի ոստիկանությունում և ազատ արձակել 20։00-ի սահմաններում, երբ ընտրատեղամասերն արդեն փակվել էին։
Նախաքննող մարմինը հարուցված գործը քննել էլ վեց ամիս, այունհետև կարճել այն։ Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ ՀՔԾ֊ն անօրինական հիմքով գործ հարուցելով՝ խախտել էր Գասպարիի արդար դատավարության իրավունքը, իսկ դատարանը, նախաքննող մարմնի դեմ բերված բողոքին չէր անդրադարձել իր վճռում՝ խախտելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։