Վաստանի խորհրդարանի ապրիլի 19-ի լիագումար նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորներ Էմզար Կվիցիանիի և Գիգա Բոկերիայի միջև: Բանավեճը, որը այնուհետև ծեծկռտուքի է վերաճել, սկիզբ է առել այն ժամանակ, երբ օրենսդիրները քննարկում էին՝ Պետական անվտանգության գործակալության ղեկավարի հաշվետվությանը հետևած հարց ու պատասախանը փակ, թե բաց ձևաչափով անցկացնել: Այս մասին հաղորդում է «Ալիք մեդիան»։
Ընդդիմադիր «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ Էմզար Կվիցիանին հայտարարել է, որ ոչ մի կարևորություն չունի հարցը փակ, թե բաց ձևաչափով քննարկել, եթե դահլիճում օտար երկրի գործակալ է նստած։ Կվիցիանին նկատի է ունեցել մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի՝ «Եվրոպական Վրասատան»-ի անդամ Գիգա Բոկերիային:
Դահլիճում այնուհետև ծիծաղ է բարձրացել։ Բոկերիան ռեպլիկ է արել Կվիցիանիի հասցեին։ Վերջինս ջուր է լցրել Բոկերիայի վրա՝ փորձելով հարձակվել, սակայն միջամտել են խորհրդարանի անվտանգության աշխատակիցները:
տեսանյութը՝ այստեղ