Home / Բանակ / Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել․ պաշտոնական

Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել․ պաշտոնական

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը։

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից: