Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին, որը հոր ծառայողական մեքենայով առանց վարորդական իրավունքի հունիսի սկզբին մահացու վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին, ոչ միայն չեն ձերբակալել, այլև օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում և պարգևատրել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ռազմիկ Դանիելյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար։
«Սա, թերևս, իրավապահները որպես քրեական գործը կոծկելու հրահանգ ընկալեն», ֊ գրում է թերթը։
իշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և խոստովանել, որ հունիսի 8-ին մահացած Վալերի Թորոսյանին ինքն է վրաերթի ենթարկել։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։