Home / Հայաստան / Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ նախատեսված գործողություններն ամբողջությամբ չեն կատարվել

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ նախատեսված գործողություններն ամբողջությամբ չեն կատարվել

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված 119 գործողություններից միայն 43-ն է ամբողջությամբ կատարվել։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակը (ՀՔԱՎ), որը ՀՀ Կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին հաստատված ծրագրի իրականացման ընթացքը՝ 2014-2016 թթ.-ի համար:

Կազմակերպությունն իր տեղեկանքը կազմել է պատասխանատու պետական մարմիններից հարցումների և պաշտոնական էլեկտրոնային աղբյուրների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

«Գործողությունների գերակշիռ մասի համար պատասխանատու են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Արդարադատության և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունները և ՀՀ Ոստիկանությունը: Ըստ այդմ էլ՝ ամենից շատ չիրականացված գործողություններ են արձանագրվել վերոնշյալ նախարարությունների կողմից», ֊ ընդգծում են զեկույցի հեղինակները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մի շարք գործողություններ ու արդյունքներ հստակ ու չափելի չեն ձևակերպված, ինչը դժվարացնում է ոչ միայն դրանց կատարումը, այլև գնահատումը: Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ պատասխանատու մարմինների կողմից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, ՀՀ Կառավարության աշխատակազմ և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացված հաշվետվություններն այդ կառույցները չեն հրապարակել: Առկա չէ նաև ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը, ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ