Home / Ազգային ժողով / Եթե հետաքրքրված եք Կանաչ քաղաքականությամբ․ հրավեր

Եթե հետաքրքրված եք Կանաչ քաղաքականությամբ․ հրավեր

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը հայտարարում է 2017թ Կանաչ Ակադեմիային մասնակցության մրցույթ: Դասընթացը կկայանա նոյեմբերի 25-29 Աղվերանում:


Կանաչ քաղաքականությունն առայժմ լուսանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանում տարածված խոսույթների շրջանում, ինչը չես ասի կանաչների խնդրանու և բարձրացրած հարցերի մասին, որոնց ներկայությունը տարածվում է երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքի ողջ հյուսվածքով մեկ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռունցքը, որը ճոճվում է երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի բոլոր տիրույթների գլխավերևում, օրվա հրամայական է դարձնում հակամարտության փոխակերպման հարցը՝ ինչպե՞ս հասնել մշտակայուն խաղաղության, ի՞նչ հեռանկարներ է այդ փոխակերպումը բացում տարածաշրջանի համար: Իսկ կարո՞ղ է արդյոք տեղական բազմազանության, ինքնավարության, տնտեսության կենտրոնավարման, սեփականության հանրայնացան, տեղային տնտեսությունն ինքնաբավ դարձնելու կանաչական տեսլականը դառնալ խնդրի լուծման այլընտրանք: Ահա հարցերը,որ կազմելու են Հայաստանի Կանաչ ակադեմիայի քննարկումնների առանքցը:

Ակադեմիայի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել տնտեսական և սոցիալական մարտահրավերների կանաչ և գենդերային դեմոկրատական հեռանկարները՝ կանաչ փոխակերպության նպատակով մշակված հղացքները տարածելով Հայաստանի քաղաքական դաշտում և հանրային ոլորտում։

Ակադեմիան հնգօրյա միջոցառում է, որը բաղկացած է մի շարք դասախոսություններից և քննարկումներից։ Յուրաքանչյուր օրվա սկզբում հրավիրյալ դասախոսը հանդես կգա տեսական դասախոսությամբ՝ դնելով այդ օրվա թեմայի տեսական հիմքերը, ինչին օրվա երկրորդ կեսին կհետևի քննարկումը։

Պահանջվող չափանիշներն են

ՀՀ քաղաքացիներ, որոնք ծնվել են 1981-1997թթ ընկած ժամանակահատվածում, մշտապես բնակվում են տարածաշրջանում և համապատասխանում են ընտրության ընդհանուր չափանիշներին: Անգլերենի լավ իմացությունը ցանկալի է: Խրախուսելի է այն ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և քաղաքական ու հանրային գործիչների մասնակցությունը, որոնք հետաքրքրված են կանաչ քաղաքականությամբ և քաղաքացիական ակտիվիզմով:

Հայտը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին (խնդրում ենք վերնագրում նշել Կանաչ ակադեմիա 2017):

– Կարող են դիմել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպության ներկայացուցիչներ:

– Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ հոկտեմբերի 16-ը, մինչև 20:00:

Նախընտրական փուլն անցած մասնակիցների հետ հարցազրույցները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 19-23-ը: