Home / Բանտ / Սերգեյ Կյուրեղյանին պատժախուց են տարել Չեբուրաշկայի մասին հայտարարության համար․ փաստաբան․ «ՀԺ»

Սերգեյ Կյուրեղյանին պատժախուց են տարել Չեբուրաշկայի մասին հայտարարության համար․ փաստաբան․ «ՀԺ»

Դատարանում Չեբուրաշկայի մասին հայտարարության համար «Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանին պատժախուց են տեղափոխել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Երեք օր առաջ դատական նիստի ընթացքում Կյուրեղյանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Արթուր Օհանյանին, մի հիշարժան հայտարարություն էր արել․ «Եռագույնը, զինանշանը, որ ձեր հետևում կախված է, այստեղ չպիտի լիներ, պիտի մեր մոտ լիներ։ Ձեզ մոտ պիտի Չեբուրաշկայի նկարը կախվեր։ Եռագույնը, զինանշանը պատկանում է մեզ»,֊ ասել էր նա։

Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը թերթին ասել է, որ նրան տարել են պատժախուց՝ պատճառաբանելով, թե «հագուստը չի եղել պատշաճ տեսքի, և Կյուրեղյանը չի ենթարկվել Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի օրինական պահանջին»։ Պատժախուց տանելու իրական պատճառը, Շուշանյանը վստահ է, նրա հայտարարությունն է եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում