«Հայաստանի համար երկու հանցագործը»՝ այս վանկարկումով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեին Բ֊ին դիմավորել են Լոս Անջելեսի Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի եկեղեցում։ Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ունեին նաև պաստառներ, սակայն անվտանգության աշխատակիցները խլել և պատռել են դրանք, իսկ ակցիա անող քաղաքացիներին դուրս հրավիրել եկեղեցու տարածքից՝ այլապես սպառնալով բերման ենթարկել։
«Սա մասնավոր սեփականություն է»,֊ բողոքողներին ասել է անվտանգության աշխատակիցը։
«Սա մասնավոր սեփականություն չէ, սա կառուցվել է մեր փողերով»,֊ հակադարձել է բողոքող կանանցից մեկը։
«Ազատություն քաղբանտարյալներին, ազատություն Սասնա ծռերին»,֊ակցիայի ընթացքում վանկարկել է այդ կինը։
Եկեղեցու տարածքից հեռացրել են նաև հետաքննող լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանին։ Մանուկյանն իր Truthmustbetold.com կայքում հայտնում է, որ անվտանգության աշխատակիցներն իրեն ասել են, թե ինքը չի կարող եկեղեցու տարածքում նկարահանում անցկացնել, քանի որ չունի «գրավոր թույլտվություն» եկեղեցու առաջնորդից։
Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները Գարեգին Բ֊ի դեմ բողոքի ակցիա են պատրաստում նաև կիրակի նույն եկեղեցում, որտեղ կաթողիկոսը ելույթ է ունենալու։
Բողքի ակցիայի ֆեյսբուքյան իրադարձությունում ասված է, որ Գարեգին Բ֊ն կեղծիքով է ընտրվել 1999 թվականին։ Բողոքի պահանջը լինելու է Գարեգին Բ֊ի պաշտոնազրկումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Գարեգին Բ֊ի դեմ ակցիա էր անցկացվել նաև Բեռլինում։