Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված զինծառայող Հարություն Վանյայի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարության կայքը՝ ընդգծելով, որ դեպքը տեղի է ունեցել «դեռևս չպարզված հանգամանքներում»։
Այլ մասնրամասները պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չեն։