Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ տարվա սկզբից սա բանակում մահացության 12 դեպքն է․ զոհերից 4-ը մահացել են հակառակորդի կողմից արձակած կրակոցից։