Հայաստանում հեղափոխություն է։ Սերժ Սարգսյանը հոգնեցրել է հայերին իր ստերով ու հավերժ իշխանությամբ, հանցագործ հեղինակությունների հետ իր կապերով։ Հայերը չեն հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ նրան։ Նրանք ուզում են վերականգնել ժողովրդավարությունն ու իշխանության ղեկին կուսակցությունների ռոտացիա։ Նրանք առաջին անգամը չէ, որ փողոց են դուրս գալիս, և այս անգամ, կարծես, ժողովուրդը միաձայն է, իսկ բողոքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի վախենում նոր հեղափոխությունն անվանել «գունավոր» (Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հատուկ ընդգծել է, որ հեղափոխությունը գունավոր չի համարում, այլ թավշյա֊խմբ․) կամ «թավշյա»։
Պատկերացնում եմ՝ Կրեմլում ինչ սարսափով են հետևում Հայաստանին։ Չէ՞ որ այս զանգը գուժում է նաև նրանց համար։ Հայաստանում ռուսաստանյան զորքեր են տեղակայված։ Բավական է Սարգսյանը խնդրի, և դրանք կհայտնվեն Երևանի փողոցներում։ Կրեմլյան իմաստունների խելքը կբավականեցնի, ինչպես բավականեցրեց չորս տարի առաջ Ղրիմն անեքսիայի ենթարկելու և երեկ «Թելեգրամն» արգելափակելու համար։
Այդ ժամանակ, սակայն, Հայաստանի՝ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդը «Իվանին» կատի ինչպես երբեք։ Ու երկար ժամանակ Հայաստանը կդադարի բարեկամ երկիր լինել։ Ու ռուսական զորքերը կհեռանան խայտառակությամբ։ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կբացառի Թուրքիայի կողմից վտանգը․ երկիրը պաշտպանված կլինի նաև Իրանից: Հայաստանում չկան չլուծված տարածքային խնդիրներ․ Ղարաբաղը պաշտոնապես առանձին պետություն է:
Ինչպես կցանկանայի, որ Սարգսյանն օրինակ ծառայեր կրեմլյան ղեկավարներին ու հրաժարական տար՝ ռուս զինվորներին կանչելու փոխարեն: Դա հնարավոր է: Իսկ եթե կանչի, Պուտինը զինվորներին հաստատ կուղարկի․ հակառակի վերաբերյալ պատրանքներ ունենալը հիմարություն կլիներ։
Անհանգստությամբ ու ոգևորությամբ եմ հետևում Հայաստանում իրադարձություններին։ Հուսով եմ, որ մենք՝ ռուսներս, չենք օգտվի բարեկամի փոխարեն նոր թշնամի ձեռք բերելու նոր հնարավորությունից։
Անդրեյ Զուբով
խորհրդային և ռուսաստանյան պատմաբան, արևելագետ