Վստահ եմ վաղը՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին կընտրի ՀՀ վարչապետ։ Այս մասին ապրիլի 30-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Դրանից հետո պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն․ այստեղ էականը «ժամանակավոր» բառն է։ Ինչ ունենք ակնկալելու և պահանջելու այս ժամանակավոր կառավարությունից։
Այս կառավարությունը ունի 4 հիմնական ֆունկցիա․
1-ին՝ ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն
2-րդ՝ ապահովել երկրի բնականոն գործունեությունը, տալ օպերատիվ լուծումներ ամենաէական, առաջնային հարցերին։ Տալ ամենակեսնական, ամենաառաջնային տնտեսական լուծումներ, որոնք ուղերձ պետք է լինեն, թե ինչ պետք է անենք մենք հետո, երբ լինենք հիմնական կառավարություն։
Ակնկալել տնտեսական հրաշքներ ժամանակավոր կառավարությոնից ձեր թույլտվությամբ չենք կարող։
3-րդ՝ ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար։ Պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը, օրենսդրությունից դուրս զուտ ֆունկցիոնալ, գործառնական համակարգի բարեփոխում է պետք իրականացնել։ Նաև սրան զուգահեռ, բացի ընտրական օրենսգրքից, պետք է բարեխոփվեն մի շարք օրենքներ, որոնց էական ազդեցություն են ունենալու ընտրական պրոցեսի վրա։
4-րդը՝ ամենահիմնականը․ ժամանակավոր կառավարության առաքելությունն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։
Խնդրում եմ և պահանջում ձեզանից՝ էս պրոցեսում մեզ մենակ չթողնեք։ Էս պրոցեսում կլինեք մեր կողքին, մենք դրա կարքիը ունենք։ Եղեք ավելի ուշադիր, ավելի անկեղծ, ավելի կազմակերպված… փորձելու են խլել մեր հաղթանակը», ֊ ասել է Արարատ Միրզոյանը։