Արդեն իսկ անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրություններ կան Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ առաջադրվելու համար։ Այս պահին իրականացվում են համապատասխան ձևակերպումները։ «Իմ առաջադրումը կայացած փաստ է»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում մայիսի 3-ին ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ այսօր շփումներ է ունեցել Ազգային Ժողովում տարբեր պատգամավորների, այդ թվում Հանրապետական խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի հետ։ Վերջինիս կուսակիցները մայիսի 1-ին տապալեցին վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Փաշինյանին։
«Մեզ հետ զրույցում նա վերահաստատել է, որ Աժ Հանրապետական խմբակցությունը ժողովրդի թեկանծուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում։ Ճիշտ է՝ դա հրապարակային արդեն իսկ արվել էր, բայց նաև անձնական հանդիպան արդյունքում այդ դիրքորոշման հաստատումը կարևոր եմ համարում», – ասել է ընդդիմադիր պատգավավորը։
Փաշինյանը հիշեցրել է, որ մայիսի 8-ին, ժամը 12։00-ին ԱԺ-ում տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները և կոչ է արել մարդկանց 11։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հետևելու ընտրությունների ընթացքին, ինչից հետո զանգվածային անհնազանդության շարժման առաջնորդը կմիանա հրապարակում հավաքվածներին։