Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել են քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում էին դեպի Երևանի կենտրոն հիմնակնում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու համար։ Այս մասին դեռևս ապրիլի 28-ին հոդված էր հրապարակել sut.am կայքը։ Մայիսի 3-ին կայքը ներկայացրել է այդ խմբի կազմում գործած որոշ անձանց ինքնությունները:
Արման Մակարյան․ Արման Մակարյանը Երևանի կենդանաբանական այգու տնօրենի տեղակալն է, վերջինս մինչև միջադեպը ցանկանում է գրկել Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին: Տեղեկանալով, որ վերջինս լրագրող է, տարածքից արագ հեռանում է: Մեզ հայտնի դարձավ, որ Արման Մակարյանը նույն օրը Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ է հասել իր «Տոյոտա» մեքենայով, որի պետհամարանիշները հանված էին:
Գրիգոր Ղումաշյան․ Գրիգոր Ղումաշյանը Երևանքի քաղաքապատարանի աշխատակազմի աշխատակից է, առաջատար մասնագետ: Վերջինս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի որդին է: Հայր և որդի Ղումաշյանները միասին եղել են Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց: Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք Սամվել Ղումաշյանի դերակատարության մասին: Ի դեպ, Գրիգոր Ղումաշյանը Արման Մակարյանի օրինակով կրկին ցանկացել է գրկել լրագրողին:
Արթուր Աղաջանյան․ Արթուր Աղաջանյանը ով Հանրապետական կուսակցության անդամ է զբաղեցնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականը պաշտոնը։
Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև երիտասարդները, որոնց հավաքագրման գործընթացը կազմերպել էր երիտհանրապետական Սերգեյ Հայրապետյանը: Երիտասարդների մեջ մենք գտանք ոմն Վրուլ Սարգսյանը: Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է:
«Իմ քայլը» շարժման աջակիցների Ավանում կայացած երթի տեսանյութը․