Նյութի հրապարակման հաջորդ օրը Վիգեն Սարգսյանը պարզաբանել է իր ուղերձը՝ նշելով, որ պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել։ Հղումը՝ այստեղ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա հայտնել է նախարարության կայքում հրապարակված տեսաուղերձում:
«Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից:
Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը», – մասնավորապես, ասել է նա: