Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 11 գյուղերի շուրջ 300 բնակիչներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով բարձրացնել մթերվող կաթի գինը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։
Հարյուրավոր բնակիչներ նախկինում կաթը մթերում էին 160-170 դրամով, սակայն մայիսի 11֊ից մթերող ընկերությունները որոշել են իջեցնել գինը 10 դրամով: Որոշումը հարուցել է գյուղացիների զայրույթը, ինչի հետևանքով նրանք փակել են միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են, որպեսզի իշխանություններն անդրադառնան խնդրին, հակառակ դեպքում սպառնում են չբացել ճանապարհը: Նշենք, որ երեկ նույն պահանջով բողոքի ակցիա էր անցկացվել Արագածոտնի մարզում: