Home / Բանակ / Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել են 2 հոգի

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել են 2 հոգի

Հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում մահացած զինծառայող Գևորգ Հարոյանի գործով ձերբակալվել են նրա համածառայակից կրտսեր սերժանտը և վաշտի հրամանատար կապիտանը։

Չնայած հարազատները պնդում են, որ զինծառայողին սպանել են,  քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը):

Անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ  Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով)՝ ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը: