Հեղափոխությունը իրականանում է՝ շրջանցելով իշխանությանը սպասարկող զանգվածային մեդիան և դրանց արբանյակ՝ հետազոտողների, վերլուծաբանների, քաղաքագետների բանակը։
Զանգվածները դուրս են գալիս փողոց, և մարդը՝ իրավիճակը հասկանալու, վերլուծելու և տեղեկատվությունը փոխանակելու համար չունի պրոֆեսիոնալ միջնորդների կարիքը։ Ինչո՞ւ է անկողմնակալությունը հաճախ հավասարեցնում դահիճին և զոհին։ Ի՞նչ է թաքնվում «մասնագիտական օբյեկտիվության» մասին զրույցների ետևում։ Ինչո՞ւ է հետազոտողը միշտ մասնակից։ Տեսանյութում սրա շուրջ են խոսում «Սոցիոսկոպ» հետազոտական թիմի անդամ Աննա Ժամակոչյանը և Epress.am-ի լրագրող Յուրի Մանվելյանը։