հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Նոր մանրամասներ Վանաձորի թիվ 24 դպրոցի մասին

Նոր մանրամասներ Վանաձորի թիվ 24 դպրոցի մասին

Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցը մամուլում հայտնի դարձավ 1-ին դասարանի երեխայի նկատմամբ դասատուի կողմից բռնության ենթարկվելու մասին ահազանգից հետո։ Լոռվա մարզկենտրոնում սակայն ուսումնական հաստատությունը բացասական համբավ ուներ մինչև այդ։ Դպրոցի շրջանավարտներն ու իրենց ծնողները կիսվեցին Epress.am-ի հետ իրենց հիշողություններով և նկարագրեցին այնտեղ տիրող իրավիճակը։

Ահա թե ինչ իմացանք․

2015-2016 ուստարի

  • «Վերջին զանգի» փորձերի համար դպրոցի տնօրենը դասարաններ էր վարձով տալիս։
  • Դպրոցում կա Վազգեն Սարգսյանի անվան դասարան, ASALA-ի անվան դասարան։
  • 12-րդ դասարանում, որ մարդիկ կան [նախաբուհական] պարապմունքների մեջ խառն են լինում ու չեն հասցնում դասի գնան, բայց հետո մեկա ատեստատ ա պետք, տեղափոխվում են էդ դպրոց, որովհետև ըտեղ հնարավոր ա նենց կազմակերպել, որ վաբշե դասի չգնաս, բայց բացակաների խնդիր չունենաս, վերջում էլ բարձր գնահատականներով ատեստատ ունենաս։
  • Եթե դպրոցում աշխատող ծանոթ ունես, ոչ մի պռոբլեմ չունես՝ կարաս երբ ուզես դասի գնաս, երբ ուզես չգնաս, ու էդ սաղ ընթացքում գերազանցիկ լինես։
  • «Վերջին զանգերի» ժամանակ ինչ-որ ֆիքսված թիվ կա, որ ամեն դասարան պետք ա էդքան փող տա տնօրենին։
  • Եթե դասարանում շատ մարդ կա, քիչ են հավաքում, եթե քիչ են՝ շատ։
  • Մարտի 8, ուսուցչի տոն՝ էլի տենց ֆիքսված թվեր են, որ պետք ա բոլոր դասատուներին տալ, դասղեկին՝ մի քիչ ավելի շատ։
  • Ծնողկոմիտեներն էլ են բավականին ներգրավված էդ փողային թեմաներում։ Հիմնականում ամեն դասարան ունի ծնողկոմիտե, ով տենց փող հավաքելը կկազմակերպի, պետք եղած դեպքում էլ կհամոզի, որ էդ նորմալ ա։