հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Չենք թունավորելու մարդկանց․ Փաշինյանը խոսել է հանքարդյունաբերությունից

Չենք թունավորելու մարդկանց․ Փաշինյանը խոսել է հանքարդյունաբերությունից

Ազգային ժողովի նիսին, որի ժամանակ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը,Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հանքարդյունաբերական խնդիրներին։

«Բնապահպանական տեսչությունը ստուգում է Ալավերդիի պղնձաձուլարանը և պարզում է, որ արտաներտումները երկար տարիներ գերազանցում են [նորման]։ Եվ մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, չի լինի էսպես։ Աշխատատեղը կարևոր է, մենք ուզում ենք, որ աշխատի այդ գործարանը, բայց վիճակագրություն կա, քաղցկեղ և այլն։ Հո չե՞նք թունավորելու էդ մարդկանց։

Հաջորդը, Ամուլսարի խնդիրը։ Մեզ պետք է փաստարկ, որ էդտեղ Սևանի համար վտանգներ չկա։ Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին։ Հավատացե՛ք մեր փաստաթղթերին։

Իմիջայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված փաստեր թաքցնելու մասով։

Հիմա, այո՛, լավ, հավատանք։ Հիշո՞ւմ եք Թեղուտում ինչ էր տեղի ունենում։ Մարդիկ ասում էին՝ մի՛ արեք, մի՛ արեք։ Հիմա Թեղուտում ի՞նչ է կատարվում․ Թեղուտը կանգնած է։ Եվ պարզ չի, թե ինչ կլինի։ Էդքան անտառները ոչնչացրին, հանքը բացեցին, սկսեցին աշխատել, հիմա պրոբլեմ կա, չգիտենք՝ ոնց լուծենք։

Եվ ես ասում եմ, երբ կլինի հիմնավորում, որ դա [Ամուլսարի հանքն] անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի վրա, այդ ժամանակ այդ նախագիծը կաշխատի։ Եթե պարզվի, որ վտանգ կա, ի հեճուկս որևէ բանի, ես՝ որպես վարչապետ, չեմ կարող թույլ տալ, որ այդ հանքը գործի։ Սևանի հարցն ինձ համար Ղարաբաղի հարց է»։