հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Հայաստանում սկսել են ավելի քիչ կալանք կիրառել

Հայաստանում սկսել են ավելի քիչ կալանք կիրառել

Կառավարության քաղաքականության արդյունքն է, որ քրեակատարողական հիմնարկներն այսօր բեռնաթափվել են։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Այսօր քննարկվում է համաներման օրենքի նախագիծը։

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հարց է բարձրացրել Զեյլանալյանի այն մտքի հետ կապված, ըստ որի, համաներումը կապված չէ ՔԿՀ-ների բեռնաթափման հետ։ Եսայանը նշել է, որ դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնվում էր, որ բանտերը գերբնակեցված են։ Ինչպե՞ս լուծվեց այդ խնդիրը։

«Դա կապված է Կառավարության քաղաքականության հետ․ մեծ թվով անձինք պայմանական վաղաժամկետ ազատվել են։ Բարելավվել է կալանքի իրավակիրառական պրակտիկան․ նախկինի նման այդքան շատ չեն նշանակվում կալանքները, այդքան շատ միջնորդություններ չեն ներկայացվում կալանքի հետ կապված, կամ ներկայացվածի 95 տոկոսը չէ, որ բավարարվում է։ Սրանց արդյունքում է, որ բեռանաթափվել են ՔԿՀ-ները», -նշել է նախարարի պաշտոնակատարը։