Մոսկվայի Լյուբլինո շրջանում կիրակի օրը տեղի է ունեցել ամենամյա «Ռուսական քայերթ»-ը՝ ազգայնական կազմակերպությունների և շարժումների ղեկավարների կողմից կազմակերպված։ «Новая Газета»-ի հաշվարկներով, ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ, նախապես հայտնած 6000-ի փոխարեն։ Ակցիան թույլատրված էր, սակայն մինչ բուն ցույցը և դրա ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են 8 մարդու։ Կազմակերպիչներից մեկին, «Ազգային դիմադրության ասոցիացիա»-ի անդամ ՝ Դմիտրի Կարասևին, ձերբակալել են դեռևս մետրոյից դուրս գալուց և դրա պատճառով էլ իր թիմը առանց լիդերի էր։
Անդրեյ Նառոդնիյ, 23 տարեկան, գրաֆիկական դիզայներ, ձերբակալվել է երթի ժամանակ՝ մետաղյա դետեկտորով անցնելուց անմիջապես հետո։ «Քաղաքացիական հագուստով աշխատակիցը ասաց ինձ․ խնդրահարույց դեմք ունես։ Դրանից հետո ոստիկանությունը ուղեկցեց ինձ մեքենան»։
«Ազգային դիմադրության ասոցիացիա»-ի խմբավորումից։ Կարգախոսների թվում էին քաղաբանտարկյալների ազատ արձակման պահանջը։
«Ռուսական երթ»-ի մասնակից, «Ուղղափառ խաչվառների միության»ակտիվիստ