– Վերջերս ֆեստիվալի էինք մասնակցում, տարբեր երկրներից խմբեր կային՝ Սենեգալ, ԱՄՆ, Լեհաստան, Գերմանիա, Պարսկաստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան:
Կային երկու տեսակի հայեր ու ադրբեջանցիներ: Մի տեսակը շփվում էր անկուշտի պես, ասում-խոսում ուրախանում էինք էդ բոլոր ազգերի հետ, նույն պատկերացումներն ունեինք, նման հումոր, խաղաղություն էինք ուզում, սեր էինք ուզում, հանգիստ էինք ուզում, ուզում էինք զարգանան մեր երկրները, կարգին երկիր ունենանք, երաժշտությունից էինք խոսում և այլն…
Մյուս տեսակը ոհմակների նման էր ֆռֆռում, միշտ մի քանի հոգով էին, արյունոտ աչքերով, ու ադրբեջանցի էդ տեսակ խմբերը մեզ՝ հայերիս էին թարս նայում, հայ տենց խմբերն էլ՝ ադրբեջանցիներին… Ասածս ինչ ա, մարդկանց տարբեր տեսակներ կան ուղղակի, ո՞նց կարելի ա ազգային պատկանելիությամբ որոշել մարդու լավ կամ վատ լինելը, մեկը մարդասեր ա, մեկը մարդասպան, մյուսը քարոզչամեքենայի զոհ, մյուսը խեղճ, մյուսը հղպացած, մեկի համար գիտնականն արժեք ա, մյուսի համար՝ լոխ…
Ազգությամբ դատողներից ամեն ինչ սպասելի ա, էդ մորթողներից: Թուրքիայի իշխանությունն էլ էր 1915-ին ազգությամբ դատում ու արյունախում էր, դրա համար ցեղասպանություն արեց, ու էդ ցեղասպանությունից շատ հայեր փրկվեցին նաև թուրք ժողովրդի ձեռքով, հատկապես թուրք կանանց, եթե պատմություններն ուսումնասիրել եք, կիմանաք հաստատ:
Ո՞նց կարելի ա ուղղակի խաղաղություն ցանկացող ու ատելությանը դեմ մարդկանց (որոնք տեղից էլ շատ քիչ են մեր երկրում, իսկ հարևան երկրում շատ ավելի քիչ են ու զոմբիացված) համարել թշնամի ինչ ա թե չեն ուզում մարդ մորթեն ձեզ պես:
Մարդիկ տարբեր են, աշխարհը մի հատ, սերը կարևոր, քաղաքական խաղերն անթիվ, քարոզչամեքենաներն աշխատող են թույլ զգայական ու բանական դաշտ ունեցող մեծամասնության համար…
Սիրե՛ք
Van Nemra
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ