Home / Կանանց իրավունքներ / ՏԵՂԻ ՈւՆԵՆԱԼԻՔ №XI

ՏԵՂԻ ՈւՆԵՆԱԼԻՔ №XI

Այստեղ և այլուր քաղաքական փոփոխությունների (առերևույթ) ձևավորման հետ մեկտեղ, շատերը հայտարարում են, որ կանայք, ովքեր շատ հաճախ դիտարկվում են որպես հասարակության «անտեսված» կամ «զորեղացման» կարիք ունեցող «հատված», պետք է իշխանական համակարգում դիրք ստանան: Այս պնդումները ձևակերպվում են իբրև ֆեմինիստական՝ ֆեմինիզմը ներկայացնելով որպես ինստիտուցիոնալ իշխանություն մուտք գործելու ծրագիր: Սակայն, կարո՞ղ է արդյոք կառավարությունը (իշխանական տիրույթ) (երբևէ) դառնալ ֆեմինիստական միջամտության՝ ներտարածման և բազմազանության շարժընթացի տարածք, թե՞ ֆեմինիզմն այսուհետ իր էությամբ պետք է լինի ինստիտուցիոնալ իշխանության մերժում:

Ֆեմինիստական՝ մշտապես անտագոնիստական ուժի ընկալումների տարօրինակումները կարող են ի հայտ բերել ֆեմինիստական զորեղացման այնպիսի պատումներ, որ ապակայունացնում և hետարկում են իշխանության՝ ինստիտուցիոնալ ընկալումները: Այս տարօրինակումներից երևան են գալիս ինստիտուտներին հակադրվող ֆեմինիստական և/կամ տարօրինակ(ված) տարածքներ, որ ձևավորում են այլ տեսակի քաղաքականություն. քաղաքականություն, որը չի կարող գոյություն ունենալ իշխանական համակարգի հետ համատեղ կամ դրա հետ գործակցելով:

2018թ.-ի դեկտեմբերի 21-23-ը ՏԵ-ղի ունենալիքը ներառում է այս տարհարցարկումների շուրջ քննարկումներ և ինտերվենցիաներ:

21.12-ին, ժամը 18:00-ին, ՖԵՄգրաԴԱՐԱՆ (բաղրամյան 2, 3-րդ հարկ, բնակարան 6)
22-23.12, 17:00, Փոքր թատրոն (աբովյան 11)