Home / Առողջապահություն / Որոնվում է 25-ամյա անհետ կորած հղի կինը

Որոնվում է 25-ամյա անհետ կորած հղի կինը

Արմավիրի մարզ Նոր Արմավիր համայնքի բնակիչ 25-ամյա  Անահիտ Գառնիկի Դավթյանը հունվարի 23-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հաղորդում է Ոստիկանության Արմավիրի բաժինը։

Անահիտ Դավթյանի մասին տեղեկություն ունեցողները կարող են զանգահարել 1-02 կամ 010-59-06-42, 0237-2-21-02 հեռախոսահամարներով: