Ինչպես հայտնի է, այժմ քննարկվում է Կառավարության կառուցվածքի փոփոխության և ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը: Կառավարման առաջարկվող փոփոխության արդյունքում խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվեն ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև էապես կավելանա ոստիկանության, սահմանապահ ծառայության և փրկարար ծառայության կառավարման օպտիմալությունն ու գործունեության արդյունավետությունը: Այս մասին նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որը թեմայի վերաբերյալ տեսանյութ է պատրաստել․