Home / Հայաստան / Ինչպես էր 1919-ից Ռուսաստանը զինում Թուրքիային

Ինչպես էր 1919-ից Ռուսաստանը զինում Թուրքիային

1919 թվականին Թուրքիայում գործում էր երկու կառավարություն: Մեկը Կոստանդնուպոլսում գտնվող և միջազգային ճանաչում վայելող Սուլթանի իշխանությունն էր, մյուսը՝ Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալի կառավարությունը,  որին առայժմ որևէ երկիր կամ կազմակերպություն չէր ճանաչել:

Պարզելով Թուրքիան բաժանելու և հայկական պետություն ստեղծելու Անտանտի մտադրությունների դեմ պայքարի դրոշը՝ քեմալականներն իսկույնևեթ գործնական քայլեր ձեռնարկեցին դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ամենահարմար դաշնակիցն այդ պահին Լենինի կողմից ղեկավարվող բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը նույնպես ճանաչված չէր միջազգային հանրության կողմից:

Ընդհանուր առմամբ, խորհրդային պաշտոնական տվյալներով, 1920-1922 թվականներին Թուրքիա է ուղարկվել 39 հազար հրացան, 327 հրանոթ, 54 հրանոթային համակարգ, 63 միլիոն փամփուշտ, 147 հազար արկ, օգնության մեջ ներառվել է նաև 20 հազար հակագազ, որոնք հավանաբար կիրառվել են թուրքերի կողմից Պոնտոսի հույներին ծխի տալու համար։

Խորհրդային իշխանությունը օգնել է նաև, որ Թուրքիայում կառուցվի նաև վարոդի 2 գործարան: Այսպիսով՝ Ռուսաստանը նպաստեց Թուրքիայում ռազմական արդյունաբերության հետագա աճին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 «Իրազեկ քաղաքացիների միավորում»