Մարտի 8-ին Բաքվի ոստիկանությունը կանանց մի խմբի արգելել է ակցիա անցկացնել ընդդեմ ընտանեկան բռնությունների։ Ակցիայի կազմակերպիչները մտադրվել էին հավաքվել «Ազատ կնոջ» արձանի մոտ և այնտեղից քայլերթով գնալ դեպի բանաստեղծուհի Խուրշիտբանու Նատավանի հուշարձանի մոտ։
Արդեն կեսօրից սկսած հուշարձանի դիմացի հրապարակը ոստիկանության կողմից հսկվում էր։ Նրանք թույլ չեն տվել մի քանի տասնյակ կանանց մոտենալ հուշարձանին և խլել են նրանց պաստառները։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը 10 կին-սադրիչների խմբի է օգտագործել, որոնք սկսել են վիրավորել և բղավել ակցիայի մասնակիցների վրա։
Ոստիկանության գնդապետը հայտարարել է, որ ակցիան համաձայնացված չէ եղել իշխանությունների հետ և պահանջել է՝ ցրվեն։ Ի պատասխան լրագրող Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տոնական և սգո օրերի միջոցառումները չպետք է համաձայնեցվեն իշխանությունների հետ:
Ոստիկանությունը, կանանց հետ մղելով, հասցրել է մետրոյի «Նիզամի» կայարանի մոտ: Ցուցարարները մոտ կես ժամ շարունակել են դիմադրել՝ բացականչելով «Ո՛չ, կանանց նկատմամբ բռնությանը»:
Ակցիայի հայտարարության մեջ նշված է, որ երթի նպատակն էր միավորել՝ հասարակությանը հայրիշխաությունից ազատելու համար, ստիպել, որ լսեն կանանց ձայները, նրանց փրկել տղամարդկանց գերիշխանությունից: Բռնության ենթարկված կանայք հաճախ չեն կարողանում ստանալ օգնություն։ Դրա համար է մենք բռնության դեմ ենք հանդես գալիս»։