Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ և հայերեն լեզվի իմացությամբ:
Թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և հայտի ձևերի վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվել է ՀՌ հանձնաժողովի պաշտոնական և Ազդարար կայքէջերում (http://tvradio.am/resources/menu//adminzonetv/elections/e8547448ee55e3a6cd25097496cbd28d.pdf) և (https://www.azdarar.am/announcments/org/385/00463596/):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ հայտարարության հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28: