Բարսելոնա-Մոսկվա չվերթ կատարող օդանավում ազգությամբ հայ ուղևորները ճանաչել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին և նրա հետ զրույցի բռնվել ռուսերենով և անգլերենով: «Իջևանցի՞ ես», – մասնավորապես հարցրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը զրուցակցին և նշել, որ ում հանդիպել է, Իջևանից է եղել: Նրանք խոսել են նաև «Արցախ» ու «Ղարաբաղ» տեղանունների ծագման մասին և այլ հարցերից: Այս մասին հայտնում է asekose.am կայքը․ որը հրապարակաել է համապատասխան տեսանյութը։
Զրուցողների թվում է լրագրող Թամարա Սարյանը, որը հարցրել է, թե ինչու է Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս: Մանրամասները՝ տեսանյութում․