2017 թվականին «Սոցիոսկոպ» կազմակերպությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատվերով ընտանեկան բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ հետազոտություն էր կատարել (Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ) Կոալիցիայի նպատակներից էր հանրության և կանանց թիրախային խմբերի հետ սեփական հաղորդակցական մեխանիզմները վերանայել։ Զրույցների ընթացքում կանայք նշում էին, որ ամուսինների կողմից բռնության ենթարկվելիս իրենք հիմնականում խուսափում են դիմել պետական մարմիններին՝ ոստիկանություն և այլն, քանի որ վստահություն չունեն նրանց նկատմամբ։ Բացի ոստիկանական համակարգի հանդեպ անվստահությունը՝ կարևորվում էր նաև սոցաշխատողների և հոգեբանների դերը։
Հետազոտությունից 2 տարի անց ինչպես են արձագանքել պետական մարմինները և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կանանց կարիքներին։
Թեմայի շուրջ լրագրող Շահանե Խաչատրյանը զրուցել է
Աշխատանքի և սոցիալական հարցների նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի,
«Սոցիոսկոպ» կազմակերպության ներկայացուցիչ, հետազոտության համահեղինակ Աննա Ժամակոչյանի,
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի հետ։