Վրաստանի Ախմետայի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում Ալազան գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ այսօր առավոտվանից բողոքի ցույցեր են անցկացվում Պանկիսում և մայրաքաղաք Թբիլիսիում։ Բողոքի ցույցերի ընթացքում վիրավորել են մի քանի տասնյակ քաղաքացիներ և ուժայիններ։ 15 ցուցարարներ ձերբակալեն են, և միայն Վրաստանի ՆԳՆ ղեկավարի միջամտությունից հետո բոլորը ազատ են արձակվել։ Ուժայիննները մինչև հիմա ուժեղացված հսկողություն են իրականացնում Պանկիսի կիճում։
Պանկիսի կիրճի, որտեղ տեղակայված են չեչեն-կիստերի բնակավայրերը, մի քանի 100 բնակիչներ այսօր առավոտյան ինքնաբուխ հավաքվել են Ախմետա շրջանի Բիրքիանի գյուղում՝ կանխելու «Խադրորի-3» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը։ Նրանք քարերի և փայտերի օգնությամբ փորձել են արգելել շինանրարությունը։ Բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև բախում է սկսվել, և ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել։ Դրա հետևանքով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ են վիրավորվել:
Վրացական իշխանությունները կասեցրել են ՀԷԿ-ի աշխատանքները և կոչ արել տեղացիներին երկխոսության գնալ։ Իշխանությունները նշել են, որ եթե բնակչության 90 տոսկոսը դեմ արտահայտվի ՀԷԿ-ին, կդադարեցվի շինարարությունը։
ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է դեռևս 2018 թվականի մայիսին, սակայն արդեն մի քանի անգամ ընդհատվել է՝ բնակիչների զանգվածային բողոքների կապակցությամբ: Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումը կարող է վնասելը բնությանը, գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը։