Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է սեռական ոտնձգության մասին օրինագիծ: Օրինագծի համաձայն` հանրային տարածքում սեռական ոտնձգության հսկողությունը կիրականացնի պարեկային ոստիկանությանը, փաստը հաստատվելու դեպքում տուգանքը կկազմի 300 լարի: Իսկ այն դեպքում, երբ նույն անձը նմանատիպ գործողությունը մեկ տարվա ընթացքում կկրկնի, տուգանքը կկազմի 500 լարի: Այս մասին գրում է Aliq Media-ն։
Տուգանքի չափերը կմեծանան, եթե գործողությունը կատարվի ծանր պայմաններում, օրինակ նախապես գիտակցելով անչափահասների, հղիների, սահմանափակ կարողությունների տեր անձանց, կամ անչափահասի ներկայությամբ: Այդ դեպքում տուգանքը կկազմի 500-ից 800 լարի, իսկ կրկնվելու դեպքում՝ 800-ից 1000 լարի:
Ինչ վերաբերում է սեփական տարածքում, օրինագծի համաձայն, սեռական ոտնձգության հսկողությունը և մոնիթորինգը աշխատանքի վայրում պետք է իրականացնի գործատուն և մարդու իրավունքների պաշտպանը: