Մայիսի 24-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում Շիրակի մարզի Բասեն գյուղում եղբայրը սպանել է հարազատ քրոջը, մարմնական վնասվածքներ հասցրել նաև քրոջ 25-ամյա որդուն, այնուհետ ինքնասպան եղել, հայտնում է Aravot.am֊ը։ Տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Գյուղում սպանության մասին ահազանգից հետո օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, պարզել, որ սպանվածը 1957 թվականին ծնված կին է, նրա որդին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ 1960 թվականին ծնված Կ․Ա․-ն հայտնաբերվել է քրոջ տան նկուղում՝ ինքնասպան եղած վիճակում։ Կայքը նշում է, որ տղամարդը հաշվառված էր հոգեբուժարանում՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։