Սուդանի ընդդիմությունը խզում է բոլոր կապերը երկիրը կառավարող «Անցումային ռազմական խորհրդի» հետ:
Այս քայլին ընդդիմադիրները դիմել են վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումները փորձեցին ցրել մայրաքաղաք Խարթումի կենտրոնում ամիսներ ի վեր շարունակվող նստացույցի մասնակիցներին` առնվազն 13 մարդու մահվան պատճառ դառնալով:
Սուդանի առաջատար ընդդիմադիր կառույցներից մեկը` «Արհմիությունների ընկերակցությունը» հայտարարել է, որ բանակը ցուցարարների դեմ հրազեն և մարտական փամփուշտներն է կիրառել:
Սուդանի ընդդիմությունը վերջին մի քանի շաբաթներին բանակցում էր զինվորականների հետ երկրում քաղաքացիական կառավարության ստեղծման հարցի շուրջ: