Հայաստանի նախկին գլխավոր՝ այդ թվում ռազմական ոստիկան Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակ, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ:
Տեղեկությունը News.am-ի լրագրողները գտել են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է «քրեական հեղինակություն»: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում, սակայն «Դատալեքսում» նշված չէ, թե ինչ չափի փոխհատուցում է պահանջում Հակոբյանը:
Իոաննիսյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել էր նրանում, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի: Վանեցյանը, անդրադառնալով մեղադրանքներին, ասել էր, որ Իոաննիսյանը պատվեր է կատարում. «Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:
Իոաննիսյանի դեմ նման հայց է ներկայացրել նաև Բաբկեն Ղազարյանը` Թոխմախի Բաբոն` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում: