Ռաֆթինգի հայրենիքը Արգենտինան է, Ճապոնիան, Բռազիլիան: Ռաֆթինգով զբաղվում են նաև Հայաստանում:
«Ռաֆթինգ Արմենիա» կազմակերպությունը Լոռվա մարզի Դեբետ գետում առաջարկում է նոր սպորտաձև էքստրեմալ տուրիզմի սիրահարներին: Գևորգ Վարդանյանը խումբ է հավաքել, ամեն օր մարզվում են Դեբետի 12 կմ-անոց մի հատվածում, պատրաստվում են Ալթայում անցկացվելիք մրցումներին: Գևորգն ասւոմ է, որ այս տարի շատ պրոդուկտիվ է լիենելու․ երկու տասնյակ երկրներից Հայաստան են ժամանելու ռաֆթինգի սիրահարներ՝ Դեբետը հաղթահարելու: Միակ խնդիրը, ըստ Վարդանյանի, պետության կողմից անտեսված լինելն է: «Մեզ գումար պետք չի, ընդհամենը հագուստ է անհրաժեշտ, որ հայաստանյան թիմը դրսում պատշաճ ներկայանա»։