Երևան քաղաքի հանրային նոր տրանսպորտն ամբողջությամբ մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է «Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Ծրագրի իրականացման արդյունքում
― բոլոր տրանսպորտային միջոցները հասանելի և մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար,
― բոլոր տրանսպորտային միջոցները հարմարեցված են լինելու ինչպես անվասայլակ օգտագործող, այնպես էլ լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար,
― բոլոր նոր տրանսպորտային միջոցները համալրված կլինեն կանգառների ազդարարման ձայնային և էլեկտրոնային համակարգերով, անվասայլակների վերելակային համակարգով կամ թեքահարթակով, անվասայլակների համար հատուկ տեղերով,
― բոլոր վարորդների և անձնակազմի համար կազմակերպվելու է վերապատրաստում և սահմանվելու են վարորդների վարքագծային կանոններ,
― ներդրված տեխնիկական միջոցները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն օգտվել հանրային տրանսպորտից,
― ժամանակակից էլեկտրոնային վճարման և տոմսային համակարգերը հասանելի կլինեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար,
― նախատեսվում է զեղչեր տրամադրել տարբեր սոցիալական խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց։
― նախատեսվում է հարմարեցնել բոլոր կանգառները հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։
Երիցյանը խոսքերով, այս պահի դրությամբ նոր տրանսպորտային ցանցի ամբողջական ներդրման ժամկետ է նշվում 2 տարին։