Home / Հայաստան / Նինո Կատամաձեն հրաժարվել է հանդես գալ Ռուսաստանում

Նինո Կատամաձեն հրաժարվել է հանդես գալ Ռուսաստանում

Ջազ երգչուհի Նինո Կատամաձեն ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին հրաժարվել է ռուսաստանյան համերգներից։ «Ռուսաստանն օկուպանտ է, մեր ընդհանուր թշնամին: Լռությունս չի նշանակում, որ ես որևէ բանի շուրջ պետք է մտածեի կամ որոշեի։ Առաջին իսկ վայրկյանից ես զգացի նույնն, ինչը զգաց ձեզանից յուրաքանչյուրը՝ Գավրիլովին խոսնակի աթոռում տեսնելով։ Ես երբեք չեմ փորձել թաքնվել բռնությունից և անարդարությունից, միշտ իմ ձայնով, վրացերեն լեզվով, աշխարհի բոլոր մասերում, այդ թվում՝ Ռուսաստանում, ասում եմ Ռուսաստան օկուպանտ է, Պուտինն՝ իմ երկրի թշնամին, և ուրեմն նաև իմ։

Իմ սիրտը վրացի ցուցարարների հետ է», – գրել է երգչուհին։

Մոսկվայում Կատամաձեի վերջին համերգը տեղի էր ունեցել հունիսի 22-ին։ Ըստ նրա՝ չեր կարող չեղարկել այն, քանի որ միջացառմանը պետք է մասնակցեր իր 9-ամյա կույր երկրպագուն։