հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Աշխարհի եզդիների առաջնորդի 6 թեկնածու կա, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ

Աշխարհի եզդիների առաջնորդի 6 թեկնածու կա, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ

Աշխարհի եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ Միր Թահսին Սաիդ Ալի Բեգի մահվանից հետո, ըստ կարգի, պետք է նոր առաջնորդ ընտրվի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:

«Եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդի 6 թեկնածու ունենք, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ։ Օգտվելով առիթից, որ Շեխանում եմ, հանդիպումներ եմ ունենում թեկնածուների հետ, լսում նրանց մտքերն ու ընտրության ձևաչափի վերաբերյալ առաջարկությունները։ 

Ուրախ եմ, որ ինչ-որ չափով մասնակից եմ ազգիս համար այս կարևոր գործում: Ցանկանում եմ, որ ամեն բան անցնի ժողովրդավարական սկզբունքով և որ ամենակարևորն է՝ ընտրենք մեկին, ով կնվիրվի եզդի ազգին, Շարֆադին կրոնին և եզդիերենին», – գրում է Բաքոյանը: