23:48 ―Շահնազարյանի փոխանցմամբ՝ խարդախության կասկածանքով նախաքննություն է ընթանում*։ Ոստիկանությունը առգրավել է դրամահավաքի արկղն ու հավաքված 23 հազար դրամը։ Արձանագրության պատճենը նրան չեն տրամադրել։
23:38 ― Բնապահպան, իրավապաշտպան Աննա Շահնազարյանը քիչ առաջ դուրս է եկել ոստիկանությունից։
Այսօր` հուլիսի 6-ին, Հայկական բնապահպանական ճակատի կողմից ի աջակցություն Ամուլսարի պահպանների կազմակերպած դրամահավաքի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել բնապահպան, իրավապաշտպան Աննա Շահնազարյանին։ Շահնզարյանն այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունից հայտնել են, որ Շահնազարյանը բերման է ենթարկվել խարդախության կասկածանքով՝ ապօրինի դրամահավաքի հետ կապված գործի շրջանակներում։
Ի աջակցություն Ամուլսարի պահպանների դրամահավաքը այժմ շարունակվում է ոստիկանական բաժանմունքի մոտ։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ` ոստիկանները դրամահավաքին բավականին պասիվ արձագանք են տալիս և, որպես կանոն, դրամական աջակցություն չեն ցուցաբերում։
* երեկ երեկոյան՝ 23:48 ժ․-ի թարմացմամբ նշված էր՝ «քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով», ինչն, ըստ էության, վրիպակ է, որը հետագայում ուղղվել և փոխարինվել է «խարդախության կասկածանքով նախաքննություն է ընթանում» ձևակերպմամբ։