Թարմացում՝ 18:56
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ կառավարության կողմից ֆինանսավորված Հուրգադա-Երևան չարթերային թռիչքը մեկնարկել է, և շուտով 132 քաղաքացիներ կվերադառնան Երևան: Եվս մեկ թռիչք կիրականացվի հուլիսի 29-ի առավոտյան:
Այսօր, հուլիսի 26-ին, Կառավարության արտահերթ նիստում քննարկվել է զբոսաշրջիկների տեղափոխման ծախսի հարցը, որոշվել է հատկացնել 47.1 մլն դրամ:
Հուրգադայից Հայաստանի քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Կառավարությունը պատրաստակամ է վճարել քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Այս մասին հայտնել է փոխվարչապես Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռեանը:
Ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում են մնացել Եգիպտոս ծովափնյա հանգստի մեկնած 100 հայաստանցիներ:
Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսի փոխանցմամբ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ է, գումարը ստանալու դեպքում, իրականացնել չվերթը։
Ստեղծված իրավիճակի պատասխանատուն, պարզվել է, «Էյ ընդ Ար Տուր» կազմակերպությունն է, որը, ըստ էության, քաղաքացիներից ստացել է գումարները, սակայն չի վճարե ավիափոխադրողին։ Նույն սկզբունքով չի կայացել նաև հուլիսի 25-ի առավոտյան պլանավորված Երևան֊Հուրգադա թռիչքը, որը Էյ ընդ Ար-ի պատճառով միակ չիրականացված թռիչքը չէր. հուլիսի 23–ին չեղարկվել էին նաև Երևան – Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները:
Հուգանդայում մնացածների թիվը հայտնի է՝ 100 ՀՀ քաղաքացի, իսկ թե քանի հայաստանցի է տուրիստական փաթեթ գնել և անտոմս մնացել ու քանի չվերթ է չեղարկվել՝ հստակ հայտնի չէ:
Էյ ընդ Ար-ից տուժած մի խումբ քաղաքացիներ երեկ՝ հուլսի 25-ին, հավաքվել էին տուրիստական ընկերության գրասենյակի մոտ, փորձում էին որևէ տեղեկություն ստանալ, փոխհատուցում էին պահանջում: Որևէ պատասխան կազմակերպությունը չտվեց: