Արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում բացահայտված չարաշահումների՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործը հարուցվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախապատրաստված նյութերով՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա, և ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու նպատակով: