Oգոստոսի 2-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները՝ արձագանքելով մի քանի քաղաքացիների ահազանգին, Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտից բերման են ենթարկել Արմավիրի մարզի Ապագա գյուղի 45-ամյա բնայիչ Դ.Ղ.-ին, ով, ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ, մտնել է եկեղեցի, հայտարարել, որ ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, ինչից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել, հայտնում է shamshyan.com-ը։
Շամշյանի փոխանցմամբ, Ապագա գյուղի բնակիչ Դ․Ղ․ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, դեպքի առթիվ ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Epress.am-ի հարցերին՝ արդյոք բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել և արդյոք դեպքի առթիվ կա հարուցված գործ, ոստիկանության Կենտրոնական բաժնից հրաժարվեցին պատասխանել։