Home / Հայաստան / Գեստապո՝ իշխանության ղեկին․ Մոսկվայի բնակինչների դեմ պայքարի նոր ձևերը

Գեստապո՝ իշխանության ղեկին․ Մոսկվայի բնակինչների դեմ պայքարի նոր ձևերը

Օգոստոսի 10-ին Մոսկվայի Սախարովի հրապարակում տեղի կունենա «Ճշմարտության և ազատության համար, ոստիկանական կամայականության դեմ» խորագրով արտոնված հանրահավաքը։ Բազմաթիվ ընդդիմադիրներ, սակայն, անազատության մեջ են՝ Ալեքսեյ Նավալնին, Մոսկվայի խորհրդարանական ընտրություններում մասնակցության համար չգրանցված անկախ թեկնածուներ Դմիտրի Գուդկովը, Իլյա Յաշինն ու այլոք։ Նախորդ երկու ակցիաներն ավարտվել են ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված բիրտ ուժով և մի շարք ամդինիստրատիվ գործերով։ Նավալնու շտաբը կոչ էր արել մարդկանց հանրահավաքից հետո մասնակցել զբոսանքների։

Հանրահավաքից առաջ Ինտերնետում ֆայլ էր հայտնվել, որում 3 հազարից ավել մարդկանց անձնագրային տվյալներն էին, հասցեներն ու հեռախոսահամարները։ Ֆայլը ջնջվել էր մեսենջերի ադմինիստրացիայի կողմից։

Օգոստոսի 9-ի երեկոյան «Տովարիշ Մայոր» Տելեգրամ֊ալիքը հրապարակեց հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում բողոքի ցույցերին ձերբակալված մոտ 3200 հոգու տվյալները։ Ֆայլում կարելի էր գտնել, մարդկանց անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան տարեթվերը, անձնագրային տվյալները, հասցեներն ու հեռախոսահամարները։

Հաջորդ օրը Տելեգրամի ադմինիստրացիան ջնջել էր ֆայլը։

«Սվոբոդա» ռադիոկայանն ուղիղ եթերում հեռարձակում է Սախարովի հրապարակի անցուդարձը։ Այստեղ ժամանած միջին տարիքի կանանցից մեկը, պատասխանելով հարցին՝ արդյոք չի վախենում մասնակցել ակցիային, ասել է․ «Ինչքա՞ն կարելի է վախենալ։ Գեստապո է իշխանության ղեկին»։

Հրապարակվել էին նաև ընտրություններին մասնակցության հնարավորությունից զրկված անկախ թեկնածուների և զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների անձնական տվյալները։

«Տովարիշ Մայոր» Տելեգրամ֊ալիքի հաղորդմամբ՝ ֆայլն իբր պատահաբար էր հայտնվել ընդդիմադիր Նավալնու թիմի չաթում։ «Մեդուզա»-ն նկատել էր, որ փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունում որպես հեղինակ նշվում է Մոսկվա քաղաքի Ներքին գործերի նախարարության Գլխավոր վարչությունը։

Դմիտրի Գուդկովի շտաբը հայտնել է, որ հրապարակված ֆայլում ձերբակալվածներից մեկի մոտ հորինված հասցե էր, որը հանրահավաքի մասնակիցն, իրականի փոխարեն, նշել էր ոստիկանության բաժանմունքում։

Այն մարդիկ, ովքեր իրենց տվյալներն են գտել նշված ֆայլում, սկսել են սմս-հաղորդագրություններ ստանալ՝ օգոստոսի 10-ի ցույցին թաքնվելու և գործողությունները համակարգելու համար խմբեր կազմելու կոչով։

Հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան չարտոնված հանրահավաքներ՝ անկախ թեկնածուների օգտին։ Դրանցից յուրաքանչյուրի ընթացքում հազարից ավելի մարդկանց են ձերբակալել։ Հարյուրից ավելի մարդկանց կալանավորել էին, 880-ը վարչական տուգանքի են ենթարկվել։

Օգոստոսի 10-ին և 11-ին Սախարովի հրապարակում իշխանությունների կողմից ակցիաներ են նախատեսվում՝ մինչև 100 հազար հոգու մասնակցությամբ։

Վիդեոբլոգեր Յուրի Դուդը կոչ է արել մոսկվացիներին դուրս գալ ցույցի․ «Ֆեյսբուք» սոցցանցում նրա գրառման համաձայն՝ հանրահավաքին մասնակցելու մասին որոշմանը նրան դրդել են բողոքի ցույցի մասնակիցների դեմ կիրառված իշխանությունների կոշտ գործողությունները․ «Դուք կարող չաջակցել անկախ թեկնածուներին․ տարբեր քաղաքական ուժերին պաշտպանելը նույնն է, ինչ տարբեր ֆուտբոլային ակումբների պաշտպանես, դա նորմալ է և ճիշտ։ Բայց դուք միանշանակ չե՛ք կարող աջակցել այն, ինչ արել է պետությունը վերջին շաբաթների ընթացքում»։

Նախորդ ակցիաներն արտոնված չէին, ոստիկանությունը չափազանց կոշտ էր գործում։ Ընդ որում, մահակների տակ էին հայտնվում նաև ակցիայի հետ առնչություն չունեցող անցորդները։ Հուլիսի 27-ից հետո իշխանությունները զանգվածային անկարգությունների մասով քրեական գործ հարուցեցին։

«Նովայա գազետա»-ի տվյալներով՝ օգոստոսի 3-ին ձերբակալվածների մի մասի մոտ, ում սմարթֆոններն առգրավվել էին, շաբաթվա սկզբին Տելեգրամ սերվիսը ջարդելու փորձեր եղան, նաև Gmail֊ի գրառումները՝ Անդրոիդ բազայով սմարթֆոնների վրա։

Զանգվածային անկարգությունների գործով անցնող 43-ամյա հեռուստառեժիսոր Դմիտրի Վասիլևին հարցաքննում էին մինչև առավոտվա ժամը 5։30՝ հետագայում թողնելով ժամանակավոր պահման մեկուսարանում։ Վասիլևը շաքարախտ ունի, բայց նրան ո՛չ միայն բաց չեն թողել, այլև խլել են ինսուլինն ու գլյուկոմետր։ Գիշերը նրա մոտ ժամանած բժիշկներն ասացին, որ իրավունք չունեն՝ քննչական գործողություններն իրականացնելու անհնարինության մասին տեղեկանք դուրս գրել։

Այստեղ կարող եք կարդալ զույգի՝ բողոքի վայրում մեկ տարեկան որդու հետ հայտնվելու պատճառով սկսված հետապնդման մասին։

Tekali Taxi