Home / Մարզեր / Հայաստանի սպանված հասարակական տրանսպորտը կամ ինչու են մահանում շրջանները

Հայաստանի սպանված հասարակական տրանսպորտը կամ ինչու են մահանում շրջանները

Երբ պատրաստվում էի Վանաձոր գնալ (երկրի մեծությամբ երրորդ քաղաքը), չէի էլ ենթադրում, որ ստիպված կլինեմ Երևանից տաքսիով գնալ։ Ինքնուրույն տուրիստի համար Հայաստանի ներսում ճամփորդությունները սովորաբար սկսվում են Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից։ Դա մեծ սովետական շինություն է, որը մեր օրերում կատարում է բացառապես նստելու և տրանսպորտին սպասելու տեղի դերը։ Նախկինում այնտեղ դրամարկղեր էին, երթակարգավարներ, մոր ու երեխայի սենյակներ, սրճարաններ և այլն։ Հիմա հազիվ Իրան, Թուրքիա կամ Ռուսաստան գնացող ավտոբուսային ընկերությունների մի քանի գրասենյակ կա։

Իսկ Հայաստանի ներքի՞ն գծերը։ Ո՞ւր են ժամատախտակները, որտեղի՞ց են շարժվում ավտոբուսները։ Այս բոլոր հարցերը ես տվեցի ավտոկայանի մոտ գտնվող երթուղայինների վարորդներին, իսկ նրանք ինձ գժի տեղ դրեցին։ Ի՞նչ ժամատախտակ։ Երբ գազելը լցվի, այդ ժամանակ էլ կգնաք։ Լավ կլինի առավոտ շուտ գաք, թե չէ հետո հնարավոր է ընդհանրապես չգնաք։ Վանաձորի հարցով ինձ հանգստացրեցին, որ այնտեղ շատ երթուղայիններ են գնում, և նույնիսկ ժամը երկուսին գնալու շանս ունես։ Ինչո՞ւ «նույնիսկ»։ Որովհետև ավելի փոքր քաղաքներ կամ գյուղեր ճաշից հետո ընդհանրապես չես գնա։ Վարորդի համար շահավետ չէ կիսադատարկ մեքենայով շարժվելը, իսկ պետությունը ոչ մի կերպ չի աջակցում։ Ուզում ես Գորիս գնալ ու պատրա՞ստ չես 2-3 ժամ սպասել։ Վճարիր ամբողջ մեքենայի համար ու կգնանք։ Կամ տաքսի վերցրա։

Ընկերներ, ես Վանաձորի այդ երթուղայինում սպասեցի գրեթե 40 րոպե։ Այդ ընթացքում երկու կին նստեցին։ Վարորդը տխուր ուսով արեց, որ գոնե ևս 10 հոգու պետք է սպասել, թե չէ չի շարժվի։ Երթուղայինն արևի տակ էր կանգնած, ներսում սաունայի պես էր։ Շնչելու օդ չկար, քրտնում էինք։ Կարելի էր իհարկե դուրս գալ ու ավտոկայանի ներսում սպասել, բայց այդ դեպքում քո տեղը կարող են զբաղացնել։ Այդպես էլ նստում են խեղճ մարդիկ արևից շիկացած մեքենայում, իրենց տեղն են հսկում։ Միակ ուրախացնող բանն այն էր, որ 120 կմ-ի համար 1000 դրամ (2 եվրո) ես վճարում։

Արդյունքում ինձ զզվացրեցին այդ արկածները։ Ահավոր հիշեցնում էր Աֆրիկան, ուր ես գնացել էի ուղիղ մեկ ամիս առաջ։ Ինչպես Սենեգալի մայրաքաղաքում՝ Դակարում, ես վատ ավտոբուսում սպասում էի մեր շարժվելուն։ Ի վերջո շարժվեցինք, հետո մեքենան փչացավ ու այդպես էլ ոչ մի տեղ չգնացինք։ Հայաստանն ամեն դեպքում Սենեգալ չէ, չէ՞։

Դուրս եկա վանաձորյան երթուղայինից ու տաքսի կանչեցի։ Ներսի երկու կանայք տխուր նայում էին ինձ, քանի որ իրենց համար դա մի՛ բան էր նշանակում․ հիմա պետք է էլ ավելի շատ սպասել։ Ի՞նչ ասել։ Մինչև Վանաձոր տաքսին 12 000 դրամ (20 եվրո) նստեց, ինչը տաքսու համար էժան է։ Գնում էինք ծեծված գերմանական մեքենայով, որը ձայներ էր հանում ու փորձում էր փչանալ ճանապարհին։ Այնուամենայնիվ, հասանք։

Ժողովուրդ, այսպես չի կարելի։ Հասարակական տրանսպորտը [ֆինանսապես] վնասաբեր է ցանկացած երկրում, բայց այն անհրաժեշտ է։ Չի կարելի հասարակական տրանսպորտը վարձակալության տալ պարզ չէ ինչպիսի բիզնեսմենների։ Պետությունը պետք է հոգ տանի մարզերի զարգացման և գոյատևման մասին։ Այնտեղ ոչ միայն աշխատանք չկա, այլ չես էլ կարող հասնել։ Եթե երկրի մեծությամբ երրորդ քաղաք գնալու համար մարդիկ ժամերով սպասում են, ապա ինչ ասել փոքր գյուղերի մասին, ուր հավանաբար օրական 1-2 մեքենա է գնում ու առանց ժամատախտակ։

Ահա թողարկվել է Երևան֊Գյումրի լավ ու արագ գնացքը։ Գնում է ամեն օր։ Բայց ինչու այն չերկարացնել մինչև Վանաձոր։ Դա ընդհամենը 50կմ է գործող գծերով։

Սա սխալ է։

Ալեքսանդր Լապշին

Աղբյուր՝ ֆեյսբուքի էջ