― Ամուլսարի հարցը մտել ա էնպիսի մի հանգրվան, որ էլ էականը «փաստերը» չեն (երեկ տեսանք, թե մի քանի հատորանոց նյութից ոնց ընտրվեց ու մեկնաբանվեց «երեք փաստ»)։ Ամուլսարի, Թեղուտի ու ընդհանարապես հանքարդյունաբերության մասին Հայաստանում տարիներով դիզված «փաստերի» պակաս չկա։ Խնդիրը, ուրեմն «փաստը» չի, խնդրի էությունն ու լուծումն էլ «փաստաբանական / փաստագիտական» չի։ Խնդիրը, հիմա և միշտ, եղել ա ու է քաղաքական։ Քաղաքականությունն ինքն ա «փաստ» ստեղծողը, «փաստ» արտադրողը, «փաստ» սահմանողը, «փաստի» մասին խոսակցության պայմաններ ու ձևաչափերը դնողը։ Իսկ հետ/հեղափախական քաղաքականությունը կյանքի դեգրադացված պայմանները փոխակերպելու և կենսական նոր «փաստեր» երևակայելու ի՜նչ հնարավորություններ կարող է/ր ունենալ։
Ուրեմն խոսքս ուղղում եմ խորհրդարանում ու կառավարությունում գտնվող մեր բոլոր ընկերներին, որոնք գուցե մեզանից «փաստեր» ուզեն, կարծքիներ ուզեն, սրա-նրա հետ պայքարում «փաստական» հաղթանակ ուզեն, որպեսզի կարողանան կողմնորոշվել ու ներսում դիրքորոշվել։ Հիմա էն ժամանակն է, երբ խնդիրը գլխիվայր շուռ է եկել։ Հիմա մենք ենք ձեզանից «փաստեր» ուզում։ Մենք ենք ձեզանից քաղաքական լինելու, տեսլական ձևակերպելու, դրա համար խիզախորեն, առանց երաշխիքի, թեկուզ լրիվ մենակ քայլ անելու «փաստ» ուզում։ Վստահ եմ՝ ինձնից լավ ու ինձնից հաճախ, բացել եք դուռը մարդկանց՝ ահով, թե աչքերիդ առաջ ինչ պատկեր կբացվի։ Վստահ եմ՝ տեսել եք քանդված տները, կաթացող տանիքները, հատակները ծակ, մարմիները՝ հիվանդ, հաշմ, օտարի աչքից թաքնված։ Վստամ եմ՝ մտածել եք ինձնից լավ ու ինձնից հաճախ, որ հանքարդյունաբերությունը էս տներն ավելի շեն չի դարձնելու, կյանքը ավելի տանելի ու երջանիկ չի դարձնելու, մարմիններն ավելի առողջ ու կայտառ չի դարձնելու, կքված մեջքերը դրսի «զարգացած» միլիոնատերերի առաջ ավելի ուղիղ ու ձիգ չի դարձնելու։
Ուրեմն տվեք մեզ «փաստը», որ հեղափոխությունը շարունակվում ա, Ամուլսարի հարցում տվեք մեզ ձեր դիրքորոշման «փաստը», ձեր քաղաքական լինելու «փաստը»։ Խնդրում եմ, մի ասեք, որ ներսում կխոսաք, միայն ներսում կխոսաք։ Չկա ներս, չկա դուրս, կա խնդիր, որից կախված ա բոլորիս կյանքի հեռանկարը։ Սպասում ենք ձեր ձայնին՝ ներսից դուրս, բարձր ու հստակ։ Ձեզ դիմելու ենք անուն առ անուն՝ հրապարակային ու թափանցիկ։ Ամուլսարը մեր շանսն ա կյանքը միասին շարունակելու, ու ձեր շանսն ա քաղաքական դառնալու՝ խմբովի թե անհատաբար։
Սպասում ենք ձեր դիրքորոշմանը։
Ռուզաննա Գրիգորյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ