Home / Կանանց իրավունքներ / Տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին

Տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 00։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ամուսինը՝ 31-ամյա Արսեն Մ-ն դանակահարել է իր կնոջը՝ 31-ամյա Ինգա Ք-ին, և հարևանին՝ 44-ամյա Գագիկ Մ-ին, ով միջամտել է վիճաբանությանը՝ փորձելով բաժանել ամուսիններին։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ինգա Ք-ն «կրծքվանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք», իսկ Գագիկ Մ-ն՝ «կրծքավանդակի ձախ մասի և որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Օ. Հարությունյանի գլխավորությամբ։

Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արդեն Մ-ն ձերբակալվել է։